Հինգ քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը նշել է, որ բավականաչափ հզոր է և էապես գերազանցում է Մենի Պակյաոյին:
«Պակյաոն իմ կարգի բռնցքամարտիկ չէ: Ես կարող եմ հաղթել նրան 10 անգամ` 10 մենամարտում: Այն, որ նա երկրորդն է` ինձնից հետո, բացարձակապես ամոթ չէ»,- Showtime-ը մեջբերում է Մեյուեյզերի խոսքերը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Լաս Վեգասում անցկացված մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել է Մեյուեյզերի հաղթանակով:










































