Ամստերդամում օդաչուին տուգանել են 6 հազար եվրոյով թռիչքից առաջ հարբած լինելու համար: Այս մասին հաղորդում է հոլանդական NOS պորտալը: Բացի դրանից՝ նրան 15 ժամով հեռացրել են չվերթի կառավարումից:
Գործակալության տվյալներով՝ օդաչուն բռնվել է այն պահին, երբ պատրաստվել է բարձրանալ ինքնաթիռ, որը պետք է ղեկավարեր որպես երկրորդ օդաչու: Նրա արյան մեջ ալկոհոլի քանակությունը եղել է 275 միկրոգրամ այն դեպքում, երբ Նիդերլանդներում ընդունված թույլատրելի չափաբաժինը 90 միկրոգրամ է:
Օդաչուի անունը չի հրապարակվում, միայն հաղորդվում է, որ նա օտարերկրացի է և աշխատում է արտասահմանյան ընկերությունում:











































