Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը այսօր ծաղկեպսակ է դրել Վեսթմինիսթերյան աբբայությունում գտնվող Անհայտ զինվորի շիրիմին և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված պատարագին:
Թագուհին կրել է մուգ կապույտ վերարկու և նույն երանգի գլխարկ: Նա աբբայություն է ժամանել ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի, արքայազն Չարլզի և Քորնուելի դքսուհի Քամիլայի ուղեկցությամբ:
Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված պատարագին ներկա է եղել վարչապետ Դևիդ Քեմերոնը, պատգամավորներ և մոտ 1000 վետերաններ:
Պատարագն իրականացրել է աբբայության ղեկավար Ջոն Հոլը: Դրանից հետո լոնդոնցիներին սպասվում է ռազմական շքերթ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ինքնաթիռներով:








































