Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կրեմլում բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմանի հարաբերությունները, և Ուկրաինայում դրության կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի իրականացումը:
Հանդիպման արդյունքների մասին նրանք կհայտնեն դրանից հետո` մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Պուտինն արդեն Մոսկվա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ կդնի, ապա Կրեմլում զրույց տեղի կունենա, որը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Այդ բանակցությունների արդյունքում Պուտինն ու Մերկելը համատեղ մամլո ասուլիս կտան»,- ասել է Պեսկովը:







































