Արծաթը մանրէները վերածում է զոմբի մարդասպանների: Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականները պարզել են, որ արծաթի թունավորման հետևանքով մեռած միկրոօրգանիզմները սկսում են սպանել ողջ հարևաններին: Այս մասին գրում է Scientific Reports պարբերականը:
Գիտափորձը ցույց է տվել, որ վերոնշյալ հարևանության արդյունքում մեռնում է ողջ մանրէների 99 տոկոսը:
Այս երևույթի պատճառները հասկանալու համար գիտնականները մանրադիտակով ուսումնասիրել են արծաթից վնասված մանրէները: Պարզվել է, որ մեռած բջիջները, ինչպես սպունգ, կլանում են արծաթի նանոմասնիկները, որոնք հետո դանդաղորեն «դուրս են գալիս» և վնասում նոր օրգանիզմներ:
Մասնագետների կարծիքով՝ բացահայտումը կօգնի առավել արդյունավետ օգտագործել արծաթի հիմքով հակաբակտերիալ միջոցները:








































