Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախնական համաձայնություն է տվել գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն ու փոխարինել Մանուել Պելեգրինիին: Այս մասին տեղեկացնում է BeIN Sport-ը:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները դժգոհ են չիլիացի մասնագետի աշխատանքից ու փոխարինող են փնտրում նրան: Պելեգրինին «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2013թ.:
Գվարդիոլան 2013թ. «Բավարիա»-ն գլխավորելուց հետո 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, մեկական անգամ հաղթել Գերմանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկություններում, աշխարհի ակումբային առաջնությունում:







































