ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ապրլի 28-ին կայանալիք հանրահավաքին, ասաց, թե որոշումները կկայացվեն ժողովրդի հետ համատեղ:
Ըստ նրա՝ Կոնգրեսը չունի մշակված սցենար, այլ ունի ստացած տարբեր առաջարկներ: «Մենք պետք է տեսնենք՝ ժողովուրդը ինչի՞ է պատրաստ, ինչի՞ են պատրաստ քաղաքական ուժերը»: Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ քաղաքացիական անհնազանդության դրսևորումների նախապատրաստվելու վերաբերյալ հանրահավաքին իր արած հայտարարությունը նշանակում է՝ դրսևորումները կարող են լինել տարբեր, ընդհուպ մինչև Բաղրամյան պողոտա գնալն ու այնտեղ պիկետներ և անժամկետ նստացույցեր անցկացնելը, հարկերի վճարումը բոյկոտելը և այլն:
ՀԱԿ-ի քայլերի զինանոցը շատ բազմազան է: Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսը կոնֆլիկտ ունի միայն իշխանությունների հետ, և իրենք որոշել են չանդրադառնալ իշխանություններից դուրս մյուս ուժերի կողմից Կոնգրեսի հասցեին հնչեցված քննադատություններին:











































