Իրենց սեռական պահանջմունքները բավարարող մարդիկ առավել ինքնավստահ են՝ գրում է Segodnya.ua կայքը:
Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ կանոնավոր սեքսը նպաստում է կարիերայի աճին: Ռասքին համալսարանի մասնագետները վերլուծել են 7500 մարդկանց մասին տվյալներ:
Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական 2-3 անգամից ոչ պակաս են սեքսով զբաղվում, 4.5 տոկոսով բարձր եկամուտ ունեն, քան ավելի պակաս սեռական կյանք վարող մարդիկ: Բացի այդ, նման մարդիկ առավել հաջողակ են իրենց կարիերայում:











































