Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայ կանայք հայաստանցի քույրերի կողմից հավաքագրվել և պոռնկությամբ են զբաղվել Դուբայում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Հերիքնազ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

2014 թվականի գարնան վերջին նույն դատարանում ավարտվել է Հերիքնազ Խաչատրյանի քրոջ՝ Բավական Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Կազմակերպված խմբի կազմում թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար հայ կանանց հավաքագրելու մեղադրանքով Բավականը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Հիմա թրաֆիքինգի մեղադրանքով դատվում է Բավականի 25-ամյա քույր Հերիքնազը:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, ներգրավվել է Նելլի Ներսիսյանի ղեկավարած կազմակերպված խմբի մեջ ու, խմբում կատարված դերաբաշխման համաձայն՝ քրոջ՝ Բավականի հետ կատարել է հայ կանանց հավաքագրելուն, Դուբայ տեղափոխելուն, թաքցնելուն ուղղված գործողություններ:

Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված ինչպես թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում կանանց հավաքագրելու, Դուբայ ուղարկելու, այնպես էլ հավաքագրելու փորձ անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3 -րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ 2008 թվականից Հերիքնազ Խաչատրյանը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում, իր քրոջ հետ միասին հայ կանանց հավաքագրել ու Դուբայ է տեղափոխել՝ այնտեղ սեռական շահագործման ենթարկելու  նպատակով:

Հերիքնազին մի քանի հանցադրվագ է մեղսագրված: Ամբաստանյալ Հերիքնազը հայտարարել է, թե իրեն առաջադրված մեղադրանքները սուտ կեղծիքներ են, նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Հերիքնազը քրոջից ավելի բուռն է արձագանքում դատական նիստի ժամանակ հնչող ցուցմունքներին, ինչի համար նախագահողը նրան մի քանի անգամ նկատողություն է արել, իսկ նախորդ նիստի ավարտին, երբ դռնփակ պայմաններում հարցաքննվում էր տուժող Ելենան, ամբաստանյալ Հերիքնազի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, ամբաստանյալը 2 ժամով հեռացվել է դատարանի դահլիճից: Այս նիստը ևս անցկացվեց ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանի բացակայությամբ, սանկցիայի երկու ժամը դեռ չէր լրացել…

Դռնփակ-դռնբաց նիստի սկզբում ամբաստանյալի շահերի պաշտպանները հայտարարեցին, թե «հետ են վերցնում» նախագահող դատավորի նկատմամբ նախորդ նիստի ավարտին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը:

Սակայն նոր միջնորդություն արեցին, որ դատավորը մեղադրողին վերադարձնի մեղադրական եզրակացությունը, որպեսզի մեղադրողը խմբագրի այն, Հերիքնազին առաջադրված մեղադրանքի ծավալից ևս հանի Անահիտ Բ.-ին հավաքագրելու վերաբերյալ դրվագը, ինչպես որ այն հանել էր Բավական Խաչատրյանի մեղադրանքի ծավալից:

Ըստ պաշտպան Հ. Գևորգյանի՝ եթե մեղադրանքի կողմը երկու քույրերին որպես նույն կազմակերպված խմբի անդամների է դատում, ապա Բավականի մեղադրանքից հանված դրվագը պետք է հանվի նաև Հերիքնազի մեղադրանքից, կամ Բավականին նորից այդ դրվագով մեղադրանք պիտի առաջադրեն, բերեն, նորից նստեցնեն ամբաստանյալի աթոռին ու դատեն…

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Նախագահողը նշեց, որ պաշտպանի նշած հիմքով մեղադրական եզրակացությունը մեղադրողին վերադարձնելու իրավասություն դատարանը չունի, մեղադրանքի ծավալը փոփոխելը, խստացնելը միայն մեղադրողի իրավասությունն է:

Շարունակվեց տուժող Ելենայի, ապա նրա մայրիկի դռնփակ հարցաքննությունը:

Երբ մեղադրողը միջնորդեց տուժող Ելենայի մայրիկի հարցաքննությունը ևս դռնփակ պայմաններում անցկացնելու վերաբերյալ, քանի որ կարող էին հնչել նրա դստեր անձնական կյանքին վերաբերող մանրամասներ, ամբաստանյալի շահերի պաշտպան Գևորգյանը պոռթկաց. «Մարմնավաճառների ամաչելը ո՞րն է: Բացեիբաց կանգնում են՝ չեն ամաչում, հիմա դատարանում ամաչո՞ւմ են… Ես առարկում եմ…»:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, տուժողի մայրիկը ևս հարցաքննվեց դռնփակ պայմաններում:

Ըստ մեղադրանքի՝  Հերիքնազը հեռախոսազրույցի միջոցով, իսկ քույրը՝ Բավականը, անձնական հանդիպման ժամանակ համոզել են այս տուժողին, որ Դուբայում բարձր վարձատրվող աշխատանք կարող են առաջարկել:

Ելենան հավատացել է, մեկնել է Դուբայ, բայց այնտեղ ընդդիմացել է, քանի որ նրան առաջարկել են ավանդական հարաբերությունից բացի՝ «այլ բաներ էլ անել»: Ելենան պահանջել է իրեն հետ ուղարկել Հայաստան: Նրան հետ են ուղարկել: Սա 2008  թվականի ամռանն է եղել…

Հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի այն տուժողներին ու վկաներին, ովքեր կներկայանան դատարան: Նիստը ավարտվեց դռնբաց պայմաններում, հնարավոր է, որ այդպես էլ շարունակվի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում