Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 11-ամյա որդին Մինսկում Հաղթանակի շքերթին գնացել է գերագույն գլխավոր հրամանատարի հագուստով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Լուկաշենկոն հաճախ է կրտսեր որդուն՝ Նիկոլային, տանում ռազմական միջոցառումների:
Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի 70-ամյակի կապակցությամբ Մինսկի շքերթին մասնակցել են ավելի քան 5 հազար զինծառայողներ և մոտ 250 միավոր տեխնիկա:











































