ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մտադիր է թիմ հրավիրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, տեղեկացնում է RMC Sport-ը:
Ըստ աղբյուրի` ֆրանսիական ակումբն արդեն իսկ բանակացություններ է վարել արգենտինացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին պորտուգալացու հետ հանդիպել է դեռ ապրիլի 15-ին:
ՊՍԺ-ն ցանկանում է տրանսֆերի հետագա գնման իրավունքով վարձակալել Դի Մարիային, որպեսզի շրջանցի ֆինանսական ֆեյր փլեյի պահանջները:
Նշեք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դի Մարիան մասնակցել է 26 հանդիպման, դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:







































