Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բազելում անցնող Թենիսի տղամարդկանց մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1,755 մլն. եվրո, երեկ նշեց հերթական հաղթանակը: Նրա մրցակիցն էր այս մրցաշարի 6-րդ ռակետ, Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիան Չիլիչը: Հանդիպումը անցավ լարված պայքարում. առաջին սեթում Չիլիչին հաջողվեց հաջողության հասնել 6-4 հաշվով, սակայն Նալբանդյանը, արդեն հաջորդ երկու սեթերում ոչ մի հնարավորություն չտալով, մրցակցին պարտության մատնեց 4-6, 6-4, 6-4 ընդանուր հաշվով եւ ձեռք բերեց քարորդ եզրափակչի ուղեգիր: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Էնդի Ռոդիկը: