Այսօր «Ինվեստ Արմենիա» բիզնես-ֆորումի շրջանակներում մի շարք նախարարներ ու այլ պաշտոնյաներ փորձում էին ֆորումին ներկա օտարկերկրյա հյուրերին ներկայացնել, թե որքան գրավիչ է Հայաստանը ներդրումներ կատարելու համար: «Բնականաբար, ցանկացած ներդրողի առաջին խնդիրը իր ներդրման վերականգնման եւ շահույթի ստացման խնդիրն է: Իսկ եթե դու մարդուն հնարավորություն ես տալիս ներդրումներից զատ նաև նպաստավոր պայմաններ ստեղծել, ապա շահույթ ստանալը շատ ավելի հեշտ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ աշխարհում ոչ մի ուրիշ երկիր չկա, որտեղ ասվում է, որ մեկ դրամ ներդրումից հետո իրեն տրվում է ավելացված արժեքի հարկի արտոնություն: Մեր հարցին, թե այդ արտոնությունը գրավո՞ւմ է օտարկերկրյա ներդրողներին, Այվազյանը դրական պատասխան տվեց:
«Օրինակ՝ անցած տարի մենք ունեցանք հանքարդյունաբերության երկրորդ խոշոր գիգանտը Հայաստանում, երբ սկսեց շահագործվել Թեղուտի հանքավայրը: Ցանկացած տնտեսվարողի համար կարևորը երկրի առաջարկած պայմաններն են, իսկ մենք դա առաջարկում ենք: Ու եթե մենք ցանկանում ենք մեր երկիրը գրավիչ դարձնել, ապա պետք է հնարավորություններ ստեղծենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































