Ամերիկյան Uber Technologies ընկերությունը 3 մլրդ դոլար է առաջարկել Nokia-ի քարեզագրական ծառաության հաար, որի գնմանը հավակնում են BMW AG-ն, Audi AG-ն, Daimler AG-ն և Mercedes-Benz-ը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Անցած ամիս ֆիննական հեռահաղորդակցության հսկան հայտարարել էր, որ քննարկում է Here-ի վաճառքի հնարավորությունը։ Մայիսի 6-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ գերմանական ավտոհսկաներ BMW AG-ն, Audi AG-ն, Daimler AG-ն, Mercedes-Benz-ը դիտարկում են չինական Baidu համացանցային խմբի հետ կոնսորցիումի կազմում ծառայության վերահսկիչ փաթեթի գնման հնարավորությունը։ Պարբերականը նշել է, որ ընկերությունների միավորման նպատակն է՝ թույլ չտալ Google-ին մենաշնորհել «անօդաչու» մեքենաների ստեղծման ոլորտը։
Uber-ի, գերմանական ավտոարտադրողների և Nokia-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել գործարքի մասին շշուկները։









































