Saturday, 27 04 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Այլևս երբեք չենք թույլ տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի «Ազատության» հրապարակում ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ:

Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, նորից փետրվար է և մենք նորից այստեղ ենք՝ «Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի, բռնությունը չի կարողացել մեզ հաղթել ու կոտրել: Խոստովանենք սակայն, որ այսօրվա հավաքի նշանակում, որ ՀՀ քաղաքացին չի կարողացել դե յուրե հաղթանակ տանել տերը լինելու համար մղվող պայքարում, վերջնական հաղթանակ տանել բռնության ու ապրինության նկատմամբ, բայց մեկ բան է նշանկում, որ ՀՀ քաղաքացու հաղթարշավը անկասելի է, ժողովրդի հաղթանակն՝ անխուսափելի:

Մենք այստեղ ենք ինքներս մեզ, մեր կյանքն ու մեր սերը, մեր վիշտն ու մեր երջանկությունն ի ցույց դնելու աշխարհին, ասելու. « Բռնություն, քո անկումն ակասելի է, քո պարտությունն անկասելի»: ՀՀ հպարտ քաղաքացիներ, ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ փետրվարի 18-ին ՀՀ ժողոբուրդն ընտրել է իր նախագահին, ինչպես և սպասվում էր ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ընտրությունը: Սա ապացուցեց ՀՀ-ում հաստատված ավտորիտար քաղաքական համակարգը: ՀՀ քաղաքացին 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ 1988 ԸԸՀ-ներում հեղափոխություն իրականացրեց 30 վարկյանանոց:

Մեր խնդիրը պարզ է ու հստակ: Հեղափոխության դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի: Այն ուժերը, որոնք շահագրգիռ են օրինական իշխանություն հաստատելու գործին, պետք է պաշտպանեն ժողովրդի իղձը առանց նախապայմանների, որովհետև ժողովրդի առաջ նախապայմաններ չեն դնում, ժողովրդի որոշումներն ընդունում են ի գիտություն: Մենք այստեղ ենք ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ժողովրդավարությունը, ՀՀ ժողովրդի իշխանությունը ոտնձգությունից պաշտպանելու համար:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է վստահության քվե, ինքը պետք է որոշի՝ ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչ քայլերի հաջորդականությամբ վերածել դե յուրե հաղթանակի: Այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք պատրաստ է անմնացորդ ծառայել ժողովրդի հաղթանակին:

Համոզված եմ, որ նրա թիմի որշումներից է կախված, թե ինչ կբերի այս փետրվարը, դա չափազանց մեծ պատասխանատվություն է: Չի կարելի ժողովրդին տանել պարտության, հիասթափության ու ձախողումի, հաղթանակ և ուրիշ ոչինչ: Հաղթանակ: Եկեք հիշենք 2008թ Մարտի մեկի զոհերին և խոստանանք, որ այլևս երբեք չենք թույլ տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում և որևէ այլ տեղ: Այլևս երբեք ոչ մի բռնություն, ոչ մի արյուն, այլևս երբեք ոչ մի պարտություն, հաղթանակ և ուրիշ ոչինչ:

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում