Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այդպես էլ մնաց իշխանության ուշադրությունից դուրս: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչն է պատճառը, ինչու նրան որեւէ պաշտոնի չեն արժանմացանում, պատասխանեց. «Ճիշտն ասած իմ պաշտոնը ընտրվելու, քաղաքապետի պաշտոն էր, եւ ես ձգտում չունեմ պաշտոն ունենալու»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը իրեն պաշտոն առաջարկի, հրաժարվելու է, շտկեց սխալը.«Ճիշտն ասած էդ հարցը շատ բարդ հարց է, ոնց կարող է էդպես բան լինի, որ եթե երկրի նախագահը տենց բան առաջարկի ու որեւիցէ մեկը հրաժարավի»:











































