Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հայտնում է Globoesporte-ը:
Հերթական անգամ վատ զգալուց հետո Պելեն տեղափոխվել է Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց, որտեղ էլ վիրահատության է ենթարկվել:
Ներկայումս 74-ամյա բրազիլացին դեռ հիվանդանոցում է: Բժիշկները չեն կարող հայտնել նրա դուրս գրման ստույգ ժամկետը:






































