Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փորձարկել են տեխնոլոգիա, որը իմունային համակարգին օգնում է նույնականացնել հիվանդածին մանրէները՝ դրանց վրա տեղադրելով, այսպես կոչված, «փարոսիկներ»: Այս մասին գրում է Journal of Molecular Medicine պարբերականը:
Պետք է նշել, որ աշխատանքների համահեղինակներից մեկը քիմիայի ոլորտում Նոբելյան դափնեկիր Քերի Մյուլիսն է:
Հետազոտության էությունը կայանում է նրանում, որ գիտնականները կարողացել են մարդու օրգանիզմի հակամարմինները ուղղել դեպի հատուկ սպիտակուցներ, որոնք բնորոշ են մանրէների համար: Նման սպիտակուցներին է պատկանում M սպիտակուց ստրեպտոկոկը:












































