Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ նա դեռ չի համակերպվել թիմը լքելու մտքի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ամռանն անգլիացի կիսապաշտպանը կտեղափոխվի ԱՄՆ, իսկ իր վերջին հանդիպումը կանցկացնի «Էնֆիլդ» մարզադաշտում, մայիսի 16-ին:
«Դժվար կլինի հեռանալ: Իհարկե, հետաքրքիր կլինի հայտնվել այլ երկրում:
Զգացողությունները տանջում են ինձ: Չգիտեմ, թե ինչպիսի զգացողություններ եմ ունենալու «Էնֆիլդ»-ը լքելու ժամանակ»,- հայտարարել է Ջերարդը:







































