Բերլգիայի արքա Ալբերտ Երկրորդի կրտսեր որդին՝ արքայազն Լորանը, լուրջ վնասվածք է ստացել ավստրալական Տիրոլե հանգստավայրում դահուկներով սահելու ժամանակ,- հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Արքայազնը Տիրոլիում հանգստացել է կնոջ և երեք երեխաների հետ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արքայազնը երեքշաբթի օրվանից տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում:
Միջադեպի բոլոր մանրամասները հայտնի չեն: