Նեբրասկայի բնակչուհի Սիլվիա Էնն Դրիսքելը դիմել է Օմահա քաղաքի դաշնային շրջանային դատարան՝ հայց ներկայացնելով աշխարհի բոլոր միասեռականների դեմ՝ հանդես գալով որպես Հայր Աստծո, Որդի Աստծո ներկայացուցիչ:
Նա պահանջում է վերջանակապես որոշել՝ արդյոք միասեռական հարաբերությունները մեղսալից չե՞ն:
Ձեռագրով գրված 7 էջանոց հայցում 66-ամյա կինը հենվում է Կտակարանի վրա, որը միասեռականությունը համարում է մեղք:
Կինը հիշեցնում է, որ հենց միասեռականներն իրենք էլ գիտեն, որ ապրում են մեղքի մեջ, հակառակ դեպքում չէին թաքցնի իրենց սեքսուալ կողնորոշումը, գրում է Omaha.com-ը:
Դրիքսելը պնդում է, որ միասեռականությունը մեղք ճանաչելը հարկավոր է, որպեսզի դատապարտվի միասեռականսությունը և «վերադարձ կատարվի բարոյական արժեքներին»:












































