ԱՄՆ-ի չորս նահանգներում արդեն 5 հայց է դատարան ներկայացվել` ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյի դեմ:
Հայց ներկայացնողների կարծիքով` թաքցնելով վնասվածքի մասին տեղեկությունները, ֆիլիպինցին ազդել է Մեյուեյզերի դեմ մենամարտի դիտարժանության և արդյունքի վրա` խախտելով նաև սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները:
Սակայն բռնցքամարտիկի իրավաբանները վստահ են, որ հայցերն անօրինական են:
«Նշված հայցերը սխալ են ինչպես փաստացի, այնպես էլ իրավաբանորեն: Ակնկալում ենք, որ դատարանը կմերժի դրանք»,- Boxingscene-ը մեջբերում է Պակյաոյի դատապաշտպանի խոսքերը:







































