Ամերիկյան Օկլահոմա նահանգում տոռնադոն հարվածել է բնակելի ավտոկցորդների կայանատեղիին, տուժել է 12 մարդ, նրանցից 2-ը ստացել են լուրջ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է տեղի News OK կայքը։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Հարվածը հասել է Օկլահոմա սիթի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օկլահոմա սիթիում տոռնադոյի սպառնալիքի պատճառով տարհանում են օդանավակայանում գտնվողներին։ Կանխատեսվել է 180-250 կմ/ժամ արագությամբ քամի։









































