Լևոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության հինգերորդ տուրում պարտության է մատնել գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինին:
Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիր»-ը 4:2 հաշվով հաղթել է Բելորեչենսկի «Ունիվերսիտետ»-ին:
Այժմ «Սիբիր»-ը 10 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:







































