Կիպրոսի խնդիրը կարող է արդեն լուծվել այս տարի՝ Անկարայի, Աթենքի և Նիկոսիաի համատեղ ջանքերի շնորհիվ, չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, գրում է RIA Novosti-ն:
«Հույն կիպրոսցիներն այլևս չպետք է բարդացնեն գործընթացը (բանակցային) և այդ կապակցությամբ պետք է անկեղծ ջանքեր թափեն: Եթե դա տեղի ունենա, ապա 2015-ը Կիպրոսի խնդրի կարգավորման տարի կդառնա»,- հայտարարել է Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Էրդողանն ավելացրել է, որ Հունաստանը պետք է անհրաժեշտ ներդրում ունենա խնդրի լուծման մեջ՝ ջանքերը համատեղելով Թուրքիայի հետ:










































