Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Գուտին El Chiringuito հաղորդման ժամանակ քննադատել է իր նախկին թիմակից Իկեր Կասիլյասին:
«Այն, որ Կասիլյասը վստահ չէ իր ուժերին, վկայում է Ֆերնանդո Լյորենտեի՝ վերջին րոպեին կատարած հարվածը: Նա փորձում էր գնդակը հեռացնել բռունցքներով: Արդյունքում՝ այն դիպավ նրա երեսին:
Երկար տարիներ խաղացել եմ նրա հետ: Կասիլյասի խաղն ինձ միշտ վստահություն էր հաղորդում: Հիմա նա ավելի մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանության, այլ ոչ թե սեփական խաղին»:







































