Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն իր արտաքինի տեսքին մեծ ուշադրություն է դարձնում:
23-ամյա հարձակվողն ամսական 2000 եվրո է ծախսում նոր սանրվածքների համար: Նեյմարը վստահում է Բարսելոնայի ամենահայտնի վարսավիրներից մեկին՝ Վագներ Տենորիոյին, որի հաճախորդներն են նաև Դանի Ալվեսն ու Ռաֆինյան:
«Երբ Նեյմարը տեղափոխվեց «Բարսելոնա», նրա գլուխը սարսափելի վիճակում էր (ժպտում է): Կարողացել ենք շտկել իրավիճակը: Ծառայություններիս համար պահանջում եմ ամսական 2000 եվրո»,- հայտարարել է Վագները:







































