Այսօր հայտնի է դարձել, որ Քորթնի Լավը կխաղա Ջեյմս Ֆրանկոյի «Երկար ճանապարհ դեպի տուն» (The Long Home) ֆիլմում՝ ըստ Վիլյամ Գեյի համանուն գրքի: Նրա գործընկերները նկարահանման հրապարակում կլինեն Ջոշ Հաթչերսոնը, Ջանկարլո Էսպոզիտոն և Թիմոթի Հաթթոնը, հաղորդում է splentik.ru-ն:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1940-ականների Ամերիկայում:
Ֆիլմի նկարահանման մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:








































