«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր ողջունել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի ազատ արձակումը: «Մեկ ամիս կալանքից հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ազատ արձակելու Հայաստանի իշխանությունների որոշումը ճիշտ քայլ էր: Այժմ իշխանությունները պետք է հավաստիանան, որ մեղադրանքները չեն առաջադրվել հավաքների և ազատ խոսքի իրավունքի խախտումներով»,-այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Հարավային Կովկասում կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:
«Human Rights Watch»-ը ապրիլի 27-ին նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և վերջինիս իր անհանգստությունը հայտնել ակտիվիստների մեղադրանքների հետ կապված և կոչ է արել ազատ արձակել նրանց:








































