Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք «Բավարիա»-ի հետ խաղից առաջ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գովեստի խոսքեր է հղել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:
«Յուրաքանչյուր մարզիչ ունի իր յուրահատկությունները, մեթոդները՝ ինչպես իր գաղափարները մատուցել ֆուտբոլիստներին: Ասում եմ դա՝ ելնելով սեփական փորձից: Գվարդիոլան մարզիչ է, որի աչքից չի վրիպում ոչ մի մանրուք: Նա միշտ մտածում է իր թիմի խաղը կատարելագործելու մասին:
Պեպը բազում լուծումներ է առաջարկում ֆուտբոլիստներին, որոնք գրեթե բոլորը ճիշտ են լինում»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջին խաղը կկայանա այսօր, իսկ պատասխան մրցավեճը՝ մայիսի 13-ին, Մյունխենում:







































