Աղբյուրները հավաստում են, որ Թունիսի նախկին բռնապետ Զին Ալ-Աբիդին Բեն Ալին և նրա վատնող կինը՝ Լեյլա Տրաբեսլին, աֆրիկյան երկրից դուրս են բերել ոսկու 1800 ձուլակտոր՝ վտարանդի կյանքի շքեղությունն ապահովելու համար: Այս մասին գրում է The Times-ը:
Մաքսային ծառայության աշխատակիցների խոսքերով՝ 72 մլն ֆունտ արժողությամբ ոսկին փոխադրվել է ֆրանսիական օդանավակայաններով՝ չնայած բռնապետի հաշիվները սառեցելու ԵՄ կոչին:
Ֆրանսիայի մաքսային աղբյուրները կասկածում են, որ փոխադրումները կազմակերպել է Լեյլան: Նա 2011-ի հունվարին տապալված ամուսնու հետ Սաուդյան Արաբիա է փախել: Լրագրող Ադամ Սեյջը նշում է, որ ԵՄ կարգադրությանը Փարիզում մատների արանքով են նայել, և այդ առնչությամբ հետաքննություն չի անցկացվել:
Ըստ մաքսային աղբյուրների՝ թունիսցիները 10-40 կգ ոսկով հայտնվել են ֆրանսիական օդանավակայաններում հեղափոխությունից հետո:
Նրանք դադարացրել են հոսքը 2012-ի ապրիլին՝ նախագահական ընտրություններից 1 ամիս առաջ: Ընտրություններում հաղթեց Ֆրանսուա Օլանդը: Հայտնի է, որ Բեն Ալին մոտ է եղել Օլանդը նախորդների՝ Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի հետ:
Հաղորդվում է, որ անցած շաբաթ ևս մեկը Թունիսից 12 կգ ոսկով տեղափոխվել է Նիցցա: Ի դեպ, աշխատակիցները դիմել են օդանավակայանի տնօրինությանը, սակայն միջամտության հրաման չեն ստացել: