Փարիզում De Beers կորպորացիայի ադամանդի խանութից գողացել են մոտ €3 մլն արժողությամբ ոսկերչական իրեր՝ հայտնում է Libération-ը:
Երեքշաբթի երեկոյան Printemps-Haussmann հանրախանութում գտնվող խանութ է ներխուժել երկու զինված անձ: Վաճառողուհու խոսքով՝ հանցագործները թանկարժեք զարդեր են վերցրել երկու վաճառասեղաններից և խանութը լքել են հետնամուտքով: Գողերը ոչ մի կրակոց չեն արձակել: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:
Նախօրեին նման գողություն կատարվել էր Բրյուսելի օդանավակայանում՝ 8 զինված հանցագործ Ցյուրիխից ժամանած ինքնաթիռից $50 մլն արժողությամբ 10 կգ ադամանդ էին գողացել, և դարձյալ ոչ մի կրակոց չէր հնչել: