Facebook ընկերությունը, որը Nokia HERE քարտեզների գնման գլխավոր թեկնածուն է, համաձայնվել է դրանք օգտագործել սոցցանցի բջջային վեբ-տարբերակում, Messenger-ում, Instagram –ում և այլ առցանց սերվիսներում: Facebook-ի և Nokia-ի միջև համաձայնագիրը դեռ պաշտոնապես չի ներկայացվել, սակայն, ինչպես TechCrunch կայքին տեղեկացրել են երկու ընկերությունների մամլո ծառայություններից, HERE քարտեզներն արդեն փորձարկվում են վերը նշված ծրագրերի Android-տարբերակներում:
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Facebook-ը քարտեզները սկսել է HERE-ն օգտագործել ոչ միայն նավիգացիայի, այլև գեոլոկացիոն հնարավորությունների համար: Դրանց շնորհիվ սոցցանցը կարող է օգտատերերին ավելի լայն հնարավորություններ առաջարկել, որոնք թարմացնում են «ստատուսները» և որոշակի վայրերից լուսանկարներ ներբեռնում:
Առցանց քարտեզների բիզնեսը վաճառելու մտադրության մասին ֆիննական ընկերությունը հայտարարել է ապրիլ ամսին:










































