Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Այսպիսի զրույցի համար 40 տարի առաջ ինձ խիստ պատժի կենթարկեին

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Դուք շուրջ 10 տարի գտնվել եք ռուսական գուլագներում՝ անազատության մեջ: Այսօր հետխորհրդային ամբողջ տարածքում 70-ամյա Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի խնդիրը հետաքրքիր դիսկուրսի առարկա է դարձել: Որպես խորհրդային այլախոհ, որպես մի մարդ, ով այդ ռեժիմի մամլիչի ցավերն է զգացել, դառնությունն է զգացել, ես ուզում եմ, որ Ձեր պատկերացումները ներկայացնեք: Ինչո՞ւ հիմա հրապարակ եկավ այս հարցը և հատկապես ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս դիմակայության խնդիրն ավելի ու ավելի սրեց, թե իրականում ի՞նչ էր Երկրորդ աշխարհամարտը, որովհետև մենք ուզենք թե ոչ՝ ուղղակի կրողն ենք այդ հիշողության, եթե ոչ մասնակիցը:

Մասնակիցն ենք, հաստատ, որովհետև հայ ժողովուրդը ռևանշի բացառիկ հնարավորություն ստացավ: Ես նախևառաջ հիմա ուզում եմ խոսել որպես հայ, Երկրորդ աշխարհամարտում զոհվածի թոռ (պապիկս զոհվել է), հայրս մասնակցել է և մի քանի անգամ վիրավորվել: Ես ժառանգն եմ այդ մասնակիցների ու հաղթողների: Մեր տան խոսակցություններն այդպիսին էին՝ մենք վրեժ լուծեցինք, ուղերձ հղեցինք Առաջին համաշխարհային պատերազմում գենոցիդը կազմակերպողներից գլխավորի դեմ:  Գլխավոր կազմակերպիչը ես համարում եմ Գերմանիային, որը մասնակիցն ու Թուրքիային ոգևորողն էր: Մեր տան խոսակցությունը այդ մասին էր: Հայկական բանակը մտավ Բեռլին, մյուսները թող հերթ կանգնեն, ովքեր որ մասնակցել են հայկական պետության կործանմանը, Հայոց եղեռնին, թող հերթ կանգնեն: Մեր ընտանիքում միշտ ասում էին, որ յուրաքանչյուր անտիկվարի դեմ կա իր վանդալը: Մեր ընտանիքում նշում էին, և ես ամեն անգամ նշում եմ ու կարծում, որ հայ ժողովուրդը նշում է հենց այդ հաղթանակը՝ մեր հաղթանակը:

Ի վերջո անհերքելի է, որ Հայաստանը, այդքան փոքրաթիվ լինելով, նոր-նոր մազապուրծ եղած Ցեղասպանությունից, այդքան մեծ մասնակցություն ունեցավ, այդքան հերոսներ տվեց, այդքան զոհեր տվեց և այդքան նաև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ ունենա:

Չորրորդ տեղն ենք գրավել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներով: Մեզնից առաջ մի քանի էթնոսներ կային, որ քանակով շատ ավելին էին:

Գալով այն դիսկուրսին, որ այսօր կա Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, ամենաքննարկվող հարցն այն է, թե ո՞վ է Մոսկվայում  արևմտյան տերությունների առաջնորդներից մասնակցելու. ըստ էության՝ ոչ ոք չի մասնակցելու: Երեկ պարզ դարձավ, որ կմասնակցեն միայն  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Անգելա Մերկելը: Եվ ինչո՞ւ է անպատվաբեր արևմտյան տերությունների համար Ուկրաինայի հետ այս դիմակայության պայմաններում այսօր գտնվել Ռուսաստանում և մասնակցել այդ շքերթին: Ինչի՞ խորհրդանիշ է այսօր այդ շքերթը:

Ես առանձնացրի մեր ազգային մասնակցությունը, իսկ ընդհանրապես  Երկրորդ համաշխարհային պատերազմը խաղաղության հաղթանակն էր: 70 տարի աշխարհը նշում է խաղաղասերների հաղթանակը: 70 տարի նշվել է մայիսի 8-ը կամ 9-ը որպես խաղաղության օր, այսինքն՝ ոչ ագրեսիային, ոչ անեքսիային, ոչ գենոցիդին: Այդ հանդիսությունները, զինվորական շքերթները ոչ թե միլիտարիզմի շքերթներ են, այլ պաշտպանելու, մկանները ցույց տալու շքերթ:  Ֆաշիզմը, նացիոնալիզմը պարտության է մատնել կոալիցիային և 70 տարի նշել է ոչ թե իր միլիտարիզմը, հզոր լինելը, այլ որ աշխարհը  պատրաստ է պաշտպանել խաղաղությունը, արդարությունը:

Ըստ էության՝ Խորհրդային Միությունը միայնակ չէր. Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ուղղակի ներգրավմամբ հնարավոր եղավ հաղթանակ տանել: Այսօր այն ամենը. ինչ Դուք նշեցիք, Ռուսաստանը գործադրում է՝ և՛ անեքսիան, և՛ ագրեսիան:

Այսօրվա համար կարծում եմ, որ Արևմուտքի գնահատականը միանշանակ է: Այդ օրը պետք է լինի խաղաղության օր, հակամիլիտարիզմի օր, նույնիսկ եթե բանակն է մասնակցում: Եվրոպայում չպետք է լինի անեքսիա և ագրեսիա, հիմա Ռուսաստանը, անկախ նրանից, թե ինչ փաստարկներ է բերում, Արևմուտքի կողմից մերժվում է: Այսինքն՝ Ռուսաստանին մեղադրում են թե՛ անեքսիայի, թե՛ ագրեսիայի մեջ:

Արևմուտքում տարբեր տեսակետներ են հնչում, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր՝ Յալթայի կոնֆերանսի արդյունքներին, որից հետո Արևմուտքը ստիպված կլինի հանձնել հետխորհրդային ողջ տարածքը, և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ Ռուսաստանի խնամակալության տակ կանցնեն, ու իրերի այդ դրությամբ Ռուսաստանը նոր հանգիստ կկարողանա իրեն անվտանգ զգալ, որովհետև ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, մի պայմանավորվածություն, որը խախտվել է հենց Արևմուտքի կողմից, և այսօր մենք ունենք Երկրորդ աշխարհամարտի պատմական նշանակությունը վերախմբագրելու հակասական իրավիճակ սերունդների կողմից: Նրանց համար, ովքեր չունեն այնպիսի ընտանեկան հիշողություններ, ինչպես Դուք, դժվար է այսօր հասկանալ այն, ինչ տեղի է ունենում  հրապարակում:  Մի կողմից՝ Ռուսաստանի դատափետող քաղաքականությունը, մյուս կողմից՝ պատմական ճշմարտությունը, որ առանց խորհրդային զորքերի ակտիվ մասնակցության հնարավոր չէր լինի ֆաշիզմին վերջ դնել ընդհանրապես:

Ամբողջ Եվրոպայում կար 3 մլն դազգահ և հաստոց, իսկ ԱՄՆ-ում 12 մլն: 1945 թ. Եվրոպայի մարտական գործողություններին մասնակցում էին 7 մլն կարմիրբանակայիններ, 4 մլն Վերմախտի զինվորներ, իսկ ԱՄՆ-ում 16 մլն լավ պատրաստված, զինված զինվորականներ սպասում էին ափ դուրս գալուն: Եվրոպան 5 տարվա ընթացքում արտադրել է 8 մլն տոննա ռումբ, ԱՄՆ-ը՝ 17 մլն: Եթե ամբողջ Եվրասիան գրավվեր Վերմախտի կողմից, ապա անկառավարելի կդառնար, և երկրորդը, եթե գրավվեր, ԱՄՆ-ն ուներ 60 հազար նավ, այդքան նույնիսկ նավաստի չունեին: Այսինքն՝ բռնապետությունը անկենսունակ է, դա հիվանդություն է, պաթոլոգիա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում