ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մտերիմ ընկեր և քաղաքական խորհրդատու Դևիդ Աքսելրոդն աշխատելու է ամերիկյան NBC հեռուստաընկերությունում, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն` հեռուստադիտողները Աքսելրոդին հնարավորություն կունենան տեսնել գրեթե ամեն օր լրատվական և վերլուծական հաղորդումներում:
2008-2012թթ. Աքսելրոդը եղել է Օբամայի ամենամոտ օգնականը, իսկ այժմ նա որոշել է իր ուժերը փորձել հեռուստատեսությունում:
Սա Աքսելրոդի առաջին փորձը չէ ԶԼՄ-ներում: 1976թ. ութ տարի նա աշխատել է «Չիկագո թրիբյուն» թերթում: 1984թ. հիմնել է սեփական քոնսալթինգային ընկերությունը: