Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն ուսի պտտող կապանային համակարգի կտրվածքի պատճառով վիրահատության կենթարկվի: Այս մասին գրում է Bad Left Hook պարբերականը:
36-ամյա բռնցքամարտիկը շարքից դուրս կմնա 9-12 ամսով: Վիրահատությունը կկատարվի Լոս-Անջելեսում:
Հիշեցնենք, որ Լաս-Վեգասում մայիսի 2-ին կայացած մենամարտում Պակյաոն միավորների տարբերությամբ պարտվեց Մեյուեյզերին: Այսօր Պակյաոն հայտարարեց, որ իր թիմից տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, քանի որ Մեյուեյզերը գիտեր իր վնասվածքի մասին ու անընդհատ քաշում էր ձեռքը:
Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 58 մենամարտ, տոնել 50 հաղթանակ, կրել 6 պարտություն: 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի:







































