Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Mirror-ի փոխանցմամբ՝ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը շատ գոհ է թիմի արդյունքներից: Մոուրինյոյին առաջարկվելու է պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2019թ.: Տարեկան աշխատավարձը կազմելու է 12 մլն ֆունտ:
Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.: Հիշեցնենք, որ 5 տարվա դադարից հետո «Չելսի»-ն կրկին դարձել է Անգլիայի չեմպիոն:








































