Thursday, 09 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով

ՄԻԵԴ-ն Ավստրիային տուգանել է միասեռական զույգի հանդեպ խտրական վերաբերմունքի համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատն Ավստրիային 38 հազար եվրո տուգանքի է ենթարկել՝ լեսբուհի զույգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար. կանայք վիճարկել էին երկրի իշխանությունների իրավունքը՝ մերժելու իրենցից մեկին որդեգրել մյուսի երեխային:

46-ամյա լեսբուհիներն արդեն երկար տարիներ միասին են ապրում և մեծացնում են նրանցից մեկի երեխային, ով ծնվել է 1995 թ. արտամուսնական կապից: Երեխայի ծնունդից անմիջապես հետո մոր զուգընկերուհին, որպես երկրորդ ծնող, որոշել է որդեգրել նրան և դրա համար հարցում է ներկայացրել: 2005 թ. և 2006 թ. շրջանային և տարածաշրջանային դատարանները միասեռական զույգին մերժել էին` նշելով, որ ըստ ավստրիական օրենքների՝ երեխայի ծնողներ կարող են լինել 2 տարբեր սեռերի ներկայացուցիչներ: Դատարանը նաև հաշվի էր առել այն հանգամանքը, որ կենսաբանական հայրը հանդիպում է երեխայի հետ: 2006 թ. հերթական բողոքարկումը կասեցրել էր Գերագույն դատարանը` քաղաքացիական օրենսգրքի նորմերը համարելով լիարժեք համապատասխան Սահմանադրությանը:

2007թ. ապրիլին կանայք հայց էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ բողոքարկելով այդ որոշումը: Լեսբուհիները նշել էին, որ ավստրիական իշխանությունները իրենց նկատմամբ սեռական խտրականություն են դրսևորել, քանի որ որդեգրումը կիրականացվեր, եթե զույգը հետերոսեքսուալ լիներ: Նրանց կարծիքով՝ Ավստրիան խախտել է մարդու իրավունքների կոնվենցիայի 14 և 8 հոդվածները, որոնք արգելում են սեռական խտրականությունը: 2012 թ. գործը դատարանը վերցրել էր քննության:

Դատարանը 10 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ վճռել է, որ, իրոք, խախտվել են կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածները:

Դատարանը 11կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ավստրիական իշխանություններին պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում կանանց վճարել 10 հազար եվրո՝ որպես հոգեբանական վնասի փոխհատուցում, և 28,4 հազար եվրո՝ դատական գործընթացների ծախսերի փոխհատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում