Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Մալագա քաղաքի ափին` Գրանդայի մարզում նավ է ձերբակալել, որում հայտնաբերվել է 400 կգ հաշիշ:
Իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են Մալագայի 2 քաղաքացիներ՝ 31 և 37 տարեկան: Երկուսն էլ նախկինում դատապարտված չեն եղել: Նավի մեջ թմրանյութի հայտնաբերման գործում իր մասնակցությունն է ունեցել ծառայողական շունը: Երկու կասկածյալները դատարանի առաջ կկանգնեն թմրանյութերի առքուվաճառքի մեղադրանքով:
Այդ նույն շրջանում ձերբակալվել է նաև մեկ այլ նավ, որը տեղափոխում էր 640 կգ հաշիշ: