Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ իր համար անակնկալ են դարձել հարձակվող Ալեքսիս Սանչեսի ռմբարկուական սխրանքները:
«Սանչեսը գերազանցեց բոլոր սպասելիքներս: Ի սկզբանե ավելի մեծ հույսեր էի կապում նրա հետ, որպես կիսապաշտպանի:
Ընդ որում, հաճախ նրան ընդգրկում էի եզրում, որտեղ հարձակվողն ավելի քիչ հնարավորություններ ունի»,-Sky Sports-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Հիշեցնենք` Անգլիայի առաջնության 35-րդ տուրի «Հալ Սիթի»-ի դեմ խաղից հետո չիլիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հեղինակած իր գոլերի քանակը հասցրել է 20-ի:






































