Բրիթնի Սփիրսի ամուսնական կյանքը դեռևս այնքան էլ հարթ չէ: Առաջին ամուսնությունը Քևին Ֆեդերլայնի հետ նրան երջանկություն չբերեց, սակայն աստղին «ապահովեց» ավելորդ քաշով, լարված նյարդերով և քիչ էր մնում զրկեր երեխաների նկատմամբ խնամքից: Դրանից հետո Բրիթնին փորձեց մխիթարություն գտնել Ջեյսոն Տրավիկայի գրկում, սակայն նա անսպասելի հետաձգեց հարսանիքը:
Բրիթնին այս անգամ էլ հավաքվեց և իր ողջ ուշադրությունը նվիրեց երեխաներին ու նոր շնիկին:
Շնիկին անասնաբույժի մոտ տանելիս պապարացիները Բրիթնիին լուսանկարել են: Նրա հետ նաև որդիներն են եղել:








































