Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, նախագահ Աբդուլլահ Գյուլի կնոջ` Հայրյունիսա Գյուլի կյանքը փրկած 6 թիկնապահները խոշոր պարգևատրում են ստացել: Նրանցից յուրաքանչյուրը ստանալու է 3000-4000 թուրքական լիրա (2000-2600 ամերիկյան դոլար):
Բացի այդ, նախագահական ապարատի քարտուղարությունը շնորհակալություն է հայտնել նրանց:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Ստամբուլ մեկնելու համար Անկարայի «Էսենբողա» օդանավակայան ուղևորվող Թուրքիայի առաջին տիկինը ավտովթարի էր ենթարկվել, քանի որ նրան փոխադրող և 90 կմ/ժամ արագությամբ սլացող ավտոմեքենայի վարորդը կորցրել էր գիտակցությունը:









































