Վրաստանի կառավարությունում վստահության վոտումը կառավարության կազմի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը, երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին, հաղորդում է RIA Novosti-ն:
2014թ. հուլիսին հաստատված Իրակլի Ղարիբաշվիլու ղեկավարությամբ կառավարության կազմի վերաբերյալ վստահության արտահայտման հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ ապրիլի 29-ին վրացական նախարարների կաբինետի յոթերորդ անդամը՝ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին լքել է իր պաշտոնը: Վրաստանի սահմանադրության համաձայն՝ կառավարությանը վստահություն հայտնելու հարցը կարող է բարձրացվել այն դեպքում, երբ այն լքել է նախարարների մեկ երրորդը:
Ղարիբաշվիլին երեք նոր նախարարներով կառավարության թարմացված կազմը ներկայացրել է մայիսի 1-ին, այդ փաստաթուղթը պետք է ստորագրեր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և այն փոխանցել խորհրդարանին, սակայն նա հայտարարել է, որ, իր կարծիքով՝ կատավարությունն աշխատում է ֆորսժմաժորային ռեժիմում, այդ պատճառով էլ նա ստորագրումը հետաձգել է մեկ շաբաթով:










































