Թել Ավիվի կենտրոնում եթովպիական ծագմամբ իսրայելցիների զանգվածային բողոքի ակցիան՝ ընդդեմ ոստիկանի դաժանության, վերածվել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների, որոնք աղմկոտ նռնակներ և ձիավոր ոստիկանություն են կիրառել՝ ի պատասխան քարերի և շշերի տարափի: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ոստիկանության տվյալներով՝ փողոցներ են դուրս եկել մոտ երկու հազար ցուցարարներ: Իսկ ցույցի առիթը ցնցող տեսագրությունն էր, որում ոստիկանն ուժ է կիրառում եթովպիական ծագմամբ զինծառայողի նկատմամբ:
Բախումները սկսվել են մութն ընկնելուն պես՝ քաղաքային գլխավոր հրապարակում, որը կրում է այդտեղ սպանված Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի անունը:
Նշվում է, որ վիրավորվել է 23 ոստիկան: Շտապօգնության ծառայության տվյալներով՝ տուժել է 29 մարդ:








































