Ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամիի գիրքը վաճառքի կհանվի այս տարվա ապրիլին: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Ավելի վաղ մամուլում կարճ հաղորդագրություն էր հայտնվել. «Հարուկի Մուրակամի. երկար սպասված վեպը լույս կտեսնի ապրիլին»:
«Այս ծրագիրը «ամբողջությամբ գաղտնի» դրոշմով է»,-ասել է ճապոնական Bungeshunju Ltd հրատարկչության ներկայացուցիչը:
Նշենք, որ Հարուկի Մուրակամին աշխարհում ամենահայտնի ճապոնացի հեղինակն է: «Ոչխարների որսորդը», «Դենս, դենս, դենս» և այլ գրքերի հեղինակ Մուրակամին ստացել է շատ գրական մրցանակներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 20 լեզուներով:







































