Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի սննդակարգն առանց չափազանցության կարելի է համարել առողջ դիետայի օրինակ: 46-ամյա աստղն ուտում է հաճախ և քիչ-քիչ: Նրա սննդակարգի ¾-ը բանջարեղեններն են: Դերասանուհու դիետայի մեջ մտնում են նաև ձուկը, ընկույզները, ավոկադոն, թռչնամիսը, կաթնաշոռը, ձվի սպիտակուցը և այլն: Այս մասին գրում է Viva.ua-ն:
«Պարզապես դադարեք օրեցօր ուտել գարշելի բաներ, և ձեր քաշը կկարգավորվի: Դրանք են՝ սպիտակ ալյուրից հացն ու մակարոնեղենը, կարտոֆիլը, բրինձը, սուրճը, ալկոհոլը և սպիտակ շաքարը»,- ասել է նա:
Դերասանուհին հաճախ ուտում է ընկույզներ կամ չրեր, ոչ թե շատերի համար սովորական դարձած՝ կոնֆետներ կամ բլիթներ: Աստղի պայուսակում միշտ չգազավորված ջրով լի շիշ է: Նա օրական մինչև 3 լիտր ջուր է խմում:
Գեղեցիկ կազմվածքը պահպանելուն օգնում են նաև մարզումները:












































