Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ալբանիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Ալբանացիները հաղթեցին 1:0 հաշվով:
Մրցաշարի վերջին տուրում՝ մայիսի 5-ին, Հայաստանի հավաքականը կմրցակցի Մոնտենեգրոյի ընտրանու դեմ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:








































