Շարունակվում է Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրը:
Առաջատար «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ջախջախեց հետնապահ «Կորդոբա»-ին: Հյուրերը 8 անպատասխան գոլ խփեցին: Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեցին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միավորների տարբերությունը կրկին հասավ 5-ի: «Ռեալ»-ը 35-րդ տուրի իր խաղը դեռ չի անցկացրել: Մրցակիցը «Սևիլիա»-ն է:
«Կորդոբա» – «Բարսելոնա»` 0:8
0:1 Ռակիտիչ (42’), 0:2 Սուարես (45+2’), 0:3 Մեսսի (46’), 0:4 Սուարես (53’), 0:5 Պիկե (65’), 0:6 Մեսսի (80’), 0:7 Նեյմար (85’), 0:8 Սուարես (88’)










































