Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չեմպիոնությունը տոնում է 5 րոպե:
«Ունեմ իմ նվաճած տիտղոսների կրկնօրինակները: Բայց տիտղոսներն ու մեդալներն ինձ չեն անհանգստացնում: Իսկապես, չեն անհանգստացնում: Մարդկանց սրտում ընդմիշտ պահպանվում են զգացումները: Իհարկե, հիշում եմ, թե ինչ զգացումներ եմ ապրել յուրաքնաչյուր տիտղոսը նվաճելու պահին:
Այդ պահն, ասես, կրակի բոց լինի, որտեղ կան մարդիկ, ում հետ անցել ես այդ ուղին: Բայց այն արագ է անցնում: Ես տոնում եմ չեմպիոնությունը 5 րոպե, այնուհետև առաջ եմ քայլում` ընդմիշտ պահպանելով զգացումները»,- Sky Sports News-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:











































