Թբիլիսիում «Ազատ գոտի» շարժման ակտիվիստները ստիպել են ռուս բայքերներին մոտոցիկլետների վրայից հանել Գեորգևյան ժապավենները՝ հաղորդում է Geogia-Online-ը:
«Նրանց ստիպել են ժապավենները կտրել սեփական դանակներով և արգելել են դրանք օգտագործել Վրաստանի տարածքում»,- հայտարարել է «Ազատ գոտու» ակտիվիստներից Ֆարնաոզա Չկադուան:
Նշվում է, որ ռուս բայքերներին ժապավենները հանել ստիպողների թվում է եղել Ռեյխստագի վրա խորհրդային դրոշը ծածանած լեգենդար Մելիտոն Կանտարիայի թոռը Իրակլի Կանտարիան:











































